808 արձանագրություն ենք կազմել, 20 անձ բերման է ենթարկվել․ Ավետ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի հուլիսի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ապօրինի շինարարությունների, ինքնակամ կառույցների, ապօրինի գովազդների ապամոնտաժման, ինչպես նաև շինարարական հրապարակներում իրականացվող վերահսկողության արդյունքները։

Ըստ զեկույցի՝ հաշվետու ժամանակահատվածում կազմվել է 808 վարչական իրավախախտման արձանագրություն, որոնցից 240-ը՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, 568-ը՝ առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Առգրավվել է շուրջ 10.5 տոննա վաճառվող ապրանք, իսկ 336 վարչական իրավախախտման փաստով վարչարարություններ են իրականացվում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը նշեց, որ իրականացվել է 28 ինքնակամ կառուցված շինության քանդում, իսկ ներհամայնքային տրանսպորտում արձանագրված խախտումների համար կայացվել է 2160 տուգանքի որոշում։ Նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրությունների թիվն աճել է 140-ով, առգրավված ապրանքների ծավալը՝ 2 տոննայով, իսկ հանրային տրանսպորտում նշանակված տուգանքների թիվը՝ 1883-ով։

Հուլիսի 11-15-ն անցկացված համատեղ միջոցառումների արդյունքում, որոնք իրականացվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ, Երևանում օրենսդրության խախտմամբ վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու համար ոստիկանություն բերման է ենթարկվել 20 անձ։

Մանրամասները՝ տեսանյութում։