Աջակցեք մեզ
Լուրեր
Սահմանադրական դատարանը շարունակում է 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։
Հունիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մոսկվայի մարզը։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր տելեգրամ ալիքում հրապարակումներով, գրում է Meduza-ն։ Նա անօդաչուների խոցման մասին սկսել է հաղորդել տեղական ժամանակով 4:00-ից։ Լրատվամիջոցը նշում է, որ լուրի հրապարակման պահին Սոբյանինը հաղորդել էր 56 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հարձակումների հետևանքների մասին …
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնել ընտրակաշառք տալու և ընտրողներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա։ Ըստ կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրում ընտրողներին գումար են տվել՝ կուսակցության օգտին քվեարկելու, համակիրներ հավաքագրելու և կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու պայմանով։ Գործի շրջանակում …
Ուկրաինացի օլիգարխ, գործարար Վադիմ Երմոլաևն ու ևս երկու մարդ է վիրավորվել Մոնակոյի բնակելի շենքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հաղորդում է AFP-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Մոնակոյի իշխանությունների հաղորդմամբ՝ հունիսի 29-ի երեկոյան Մոնտե Կառլոյում ռումբով պայուսակի պայթյունը տեղի է ունեցել Մուլենի հրապարակի մոտ։ Եերկու մեծահասակներ ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ, իսկ 13-ամյա մի …
ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի ընթացքում ՆԳՆ «Հատուկ կացարանում» արձանագրվել են գերբնակեցվածության, սննդի, ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ պայմանների և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ Աբովյանի նոր կացարանը մինչ օրս շահագործման չի հանձնվել։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հունիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ …
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին՝ տեղական ինքնակառավարման մակարդակում: Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական …
Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվել է MLS-ում հանդես եկող «Չիկագո Ֆայր», հաղորդում էր ակումբի պաշտոնական կայքը։ 37-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել ամերիկյան ակումբին, որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Ռոբերտ Լևանդովսկին 2022 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայում», որի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 19 …
Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 30-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 365 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 368 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 416 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 422 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,35 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,65 դրամ փոխարժեքով։
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում էր ակումբի պաշտոնական կայքը։ Իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ Էնցո Մարեսկան «Չելսին» գլխավորել է 2024-2026թթ․։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 2025-ին հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում։ 2022-2023-ին իտալացին եղել է Խոսեպ Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»։ Հիշեցնենք, որ Խոսեպ …
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։