Ադրբեջանում շարունակվում են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները՝ ադրբեջանական, վրացական ու թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների հերթական փուլում որոշվել է պայմանական հակառակորդի գտնվելու վայրը, այդ ուղղությամբ իրականացվել է անսպասելի գրոհ հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով, և պայմանական հակառակորդի կենդանի ուժը վնասազերծվել է։ Նշենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները մեկնարկել …

