Երեկ գիշերվանից մինչև առավոտ հրշեջները պայքարում էին ամբողջ գիշեր մոլեգնած կրակի դեմ։ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Գազ օիլ» գազաբենզալցակայանում պայթյունը հնչել էր գիշերը ժամը 23։00-ի սահմաններում։ ՆԳՆ-ն արդեն առավոտյան մանրամասներ հայտնեց՝ պայթել է 37 տոննա տարողությամբ հեղուկ գազի ցիստեռն, որին հաջորդել է հրդեհը, արտահոսք է եղել նաև 8 տոննա դիզելի և 12 տոննա բենզինի ցիստեռններից։ Պատահարի …

