Նախորդ շաբաթ գրանցվել է 682 դեպք, որից 246-ը՝ արտակարգ

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Հուլիսի 8-14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 682 դեպք, որից 246-ը՝ արտակարգ, տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ուժեղ քամու՝ 4, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման, կայծակի՝ 1-ական, որոնողափրկարարական, պայթյունի, դժբախտ պատահարի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 45, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 216, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 69 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 39 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 16 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: