Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ քննարկվել են փորձագիտական գնահատմանը վերաբերող հարցեր․ ԿԳՄՍՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ:

«Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի շրջանակում իրականացվում է հետազոտություն ՀՀ կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով: Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) փորձագետներն էլ իրականացնում են Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում՝ վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում՝ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում կարևորելով Եվրոպական ուսուցման հիմնադրամի և ԵՄ համագործակցությունը:

Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու անկախ փորձագիտական վերլուծությունները՝ արդյունավետ բարեփոխումների իրականացման համատեքստում՝ շեշտելով նաև կրթության ոլորտի շահառուների և թիրախային խմբերի հետ հանդիպումմները:

ETF-ի մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ Մարի Դորլինզը նշել է՝ ծրագրի նպատակն է բարելավել ազգային կրթական համակարգերի կառավարումը` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, ներառյալ մասնագիտական ​​կրթությունը, վերապատրաստումները և մեծահասակների ուսուցումը:

Նախատեսվում է այս տարվա վերջին ունենալ երկրի մասին նախնական զեկույցի նախագիծը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ու կազմակերպման վերաբերյալ: