Շուրջ մեկ ամիս առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա աջակիցները երթ սկսեցին Տավուշից Երևան՝ դժգոհելով Ղազախի հետ սահմանին կատարվող սահմանազատման պրոցեսից։ Նախ, Փաշինյանի կառավարությունից պահանջում էին կասեցնել սահմանազատումը՝ այն միակողմանի զիջում որակելով։ Իսկ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Սակայն Փաշինյանը հրաժարական չտվեց …

