Գերմանական Լևերկուզենի «Բայեր»-ը բացառիկ ռեկորդ է սահմանել` անցկացնելով 49 հանդիպում առանց պարտության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի չեմպիոն հռչակված «Բայեր»-ը բոլոր մրցաշարերում, ընդհանուր առմամբ, արդեն 49 հանդիպում է՝ չի պարտվել: 59 տարի շարունակ նմանատիպ ռեկորդը պատկանում էր պորտուգալական «Բենֆիկա»-ին: «Բայեր»-ն արդեն հաղթել է Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում` ժամանակից շուտ հռչակվելով երկրի չեմպիոն, դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության …

