Սոբհանի. Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, հայաթափված է։ Իրանը՝ իբրև մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը, այս հարցի լուծումն ինչպե՞ս է տեսնում։ Պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը:

Մեհդի Սոբհանի. – Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները:

«Ազատություն». – Այսինքն՝ ապահովվի նրանց անվտանգությունը։

Սոբհանի. – Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ։

«Ազատություն». – Քանի որ այդ անվտանգությունը շատ կարևոր գործոն է, որպեսզի արցախահայերը վերադառնան, հաշվի առնելով, թե ինչի միջով են անցել՝ և՛ բլոկադա, և՛ ռազմական ագրեսիա: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք արցախահայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենան, որպեսզի ապահովվի այդ անվտանգությունը:

Սոբհանի. – Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն այդ մասին։ Եկեք մենք և Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարեն։

«Ազատություն». – Ո՞վ պետք է որոշի:

Սոբհանի. – Ես կարծում են՝ իրենք պետք է բանակցեն:

«Ազատություն». – Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների՞ միջև:

Սոբհանի. – Թե դա ինչպես պետք է սկսվի, դա երկու կողմերի համաձայնության հարց է։ Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը և նրանց իրավունքներին հասնելը։

 

Իրանի դեսպանի հետ «Ազատության» բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել վաղը:

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ագրեսիայի և այդ դեպքում Իրանի հնարավոր քայլերի, Սյունիքով Նախիջանի հետ առանց սահմանային ու մաքսային հսկողության միանալու Բաքվի պահանջի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտումների, իրանական գազը հայաստանցի սպառողներին հասցնելու և երկկողմ ու տարածաշրջանային մյուս հրատապ թեմաներին: