Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում:

 

«Ամերիկայի ձայն». «Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հայաստանի վերաբերյալ հարց ունեմ իմ հայ գործընկերներից, եթե թույլ տաք։ Գիտենք, որ հանդիպել եք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաներին։ Ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում»։

Խավիեր Կոլոմինա. «Աջակցում ենք կարգավորման գործընթացին, և դրա մասին ասել ենք հենց սկզբից: Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»։
“Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

«Ամերիկայի ձայն». «Եվս մեկ հարց, որո՞նք են ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»։

Խավիեր Կոլոմինա. «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Եվ, ինչպես ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։

«Ամերիկայի ձայն». «Սակայն կարելի է ասել, որ դուք որևէ դերակատարում չեք ունեցել ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում։ Իսկ տեսնո՞ւմ եք առաջընթաց Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Խաղաղության այս գործընթացը ձգձգվում է: Արդյո՞ք նշաններ տեսնում եք, որ կողմերը մոտ են համաձայնության»։

Խավիեր Կոլոմինա. «Դրական մտածող մարդ եմ։ Հույս է ներշնչում այն առաջընթացը, որը նրանք գրանցում են: Այդ մասին ինձ երեկ տեղեկացրել են արտգործնախարարները։ [Կողմերի միջև] եռակողմ հանդիպում է տեղի ունեցել պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ։ Եվ ես հավատացած եմ, որ առաջընթաց կա: Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի։ Բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք։ Շնորհակալություն»։