Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական «Ինժեներ Սմիրնով» քարշանավի վրա և Տագանրոգի ծոցում՝ «Սեկցիա-179» բեռնանավի վրա։ Այս մասին հայտնում են «Baza» և «Крымский ветер» տելեգրամ-ալիքները, որոնց վկայակոչում է Meduza-ն։ Baza-ի հաղորդմամբ՝ հունիսի 8-ի երեկոյան Մոսկվայի ժամանակով մոտավորապես 21:00-ին քարշանավի նավապետը հայտնել է, որ հարձակման հետևանքով նավը փոքր մի վնասվել է, անձնակազմի երկու անդամներ թեթև բեկորային …

