Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կրքերը տևական ժամանակ է՝ չեն հանդարտվում: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը դիմել է դատարան՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով: Բուհի անձնակազմը բաժանվել է երկու մասի. մի մասը ցանկանում է, որ ռեկտորի պաշտոնում շարունակի մնալ Սիմոնյանը, իսկ մյուս մասը պաշտպանում է նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանին: …

