Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքում է սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի տարածած այն պնդումները, թե Անկարան Իսրայելին ռազմական ավիացիայի համար վառելիք է մատակարարում, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Վառելիքը, որի մասին նշվում է, վերաբերում է ոչ թե Իսրայել ուղարկվողին, այլ Թուրքիայի օդանավակայաններում Իսրայելի քաղաքացիական ինքնաթիռների համար վառելիքին: Վառելիք ստացող բոլոր օդանավերը մարդատար …

