ՌԴ հարավում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են խոշորագույն ատոմակայանի խափանումից հետո

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դոնի Ռոստովում, Կաբարդինո-Բալկարիայում, Ստավրոպոլում և բռնակցված Ղրիմում հովհարային անջատումներ են սկսվել Ռոստովի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) աշխատանքում խափանման պատճառով, փոխանցում է The Moscow Times-ը։

Ռոստովի մի քանի շրջաններ հայտնվել են էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների գոտում, իսկ քաղաքի կենտրոնն ու Ալեքսանդրովսկայան ընդհանրապես մնացել են առանց հոսանքի։ Քաղաքի արևմտյան մասում էներգետիկները սկսել են բաժանորդներին միացնել ցանցին, ասել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։

Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովի տեղեկացմամբ՝ տարածաշրջանը ժամանակավորապես սահմանափակել է սպառումը 140 մեգավատով։ Բաժանորդների անջատումներ արդեն տեղի են ունեցել մի քանի տարածքներում։

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում առանց էլեկտրաէներգիայի են մնացել շրջանի մայրաքաղաք Նալչիկը և մի շարք այլ բնակավայրեր։

«Ժամանակավոր հոսանքազրկումներ են նաև մեր հանրապետությունում։ Այն մասամբ է՝ Նալչիկ քաղաքը, Բակսանսկի, Զոլսկի, Լեսկենսկի, Մայսկի, Պրոխլադնենսկի և Չեգեմսկի շրջանների որոշ բնակավայրեր»,- Telegram-ալիքում գրել է Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովը։

Նրա խոսքով՝ էներգետիկները վերացնում են անջատումների պատճառը։

Առանց էլեկտրականության է մնացել նաև գրեթե ամբողջ Ղրիմը։ «ՂրիմԷներգո»-ն նշել է, որ էլեկտրահաղորդման գծերի անջատումն անհրաժեշտ միջոց է, սակայն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ցանցային սարքավորումների ծանրաբեռնվածությունը։ Անջատումներից տուժել են Սուդակը, Յալթան, Ալուշտան, Թեոդոսիան և Կերչը և մի շարք այլ բնակավայրեր։ Սիմֆերոպոլում և Սիմֆերոպոլի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են։

Դաղստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ շրջանի մի շարք բնակավայրեր նույնպես մասամբ հոսանքազրկված են։

Կրասնոդարում 100-ից ավելի էլեկտրաէներգիայի ենթակայաններ շարքից դուրս են եկել, մոտ 100 փողոց հոսանքազրկվել է հուլիսի 16-ի ցերեկը։ Հիմնական անջատումները տեղի են ունեցել Կուբանի և Արևմտյան շրջաններում։ Քաղաքում կանգ են առել տրամվայներն ու տրոլեյբուսները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ « Ռոսատոմի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ավտոմատացված համակարգն անջատել է էներգաբլոկներից մեկը՝ «Ռոստովի» ԱԷԿ-ում տուրբինագեներատորի հետ կապված խնդիրների պատճառով։