Ադրբեջանը և Բելառուսը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
Քաղաքականություն
17.07.2024 | 12:32Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հրավերով այցելել է Մինսկ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում Մուստաֆաևը Պանտուսի հետ հանդիպմանը քննարկել է «ռազմատեխնիկական ոլորտում երկու բարեկամ երկրների միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները»։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նախատեսվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը կծանոթանա մի շարք ձեռնարկությունների արտադրական գործընթացին։