Թուրքիայում աղքատության շեմի ցուցանիշը հունիսին շուրջ 4 անգամ գերազանցել է նվազագույն աշխատավարձը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի Միացյալ մետաղագործների միության (BİSAM) հետազոտական ​​կենտրոնի 2024 թվականի հունիսի զեկույցի համաձայն՝ երկրում 4 հոգանոց ընտանիքի համար սովի և աղքատության շեմի ցուցանիշները գերազանցել են, համապատասխանաբար, 19,000 և 65,000 լիրան, գրում են տեղական լրատվամիջոցները։

Միայնակ մարդու համար աղքատության շեմի ցուցանիշը կազմում է ավելի քան 30,000 լիրա (1 ԱՄՆ դոլար = 33,04 թուրքական լիրա):

Առողջ սննդակարգ պահպանելու համար չորս հոգանոց ընտանիքը պետք է ամսական 19,044 լիրա ծախսի միայն սննդի վրա, որը BİSAM-ի կողմից կոչվում է «սովի գիծ»: Եթե ​​ներառվեն կրթության, առողջության, բնակարանի և անհրաժեշտ այլ ծախսեր, այս թիվը կհասնի 65,874 լիրայի։ Մեկ անձից բաղկացած տնային տնտեսության պարագայում նվազագույն պահանջվող ծախսը կազմում է առնվազն 30,604 լիրա:

Թուրքիայում նվազագույն աշխատավարձը 17,000 լիրա է, իսկ ամենացածր կենսաթոշակը՝ 10,000 լիրա։

Աղքատության շեմը վերաբերում է այն ընդհանուր գումարին, որն անհրաժեշտ է չորս հոգուց բաղկացած ընտանիքին՝ առանց սննդից զրկված ապրելու և այլ ծախսեր վճարելու համար, ինչպիսիք են տան վարձավճարը և կոմունալ ծառայությունները:

BİSAM-ի տվյալները հրապարակվում են այն ֆոնին, երբ թուրքական կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ նվազագույն աշխատավարձը ժամանակավոր բարձրացնել՝ չնայած բարձր գնաճին, որը հունիսին կազմել է ավելի քան 70 տոկոս:

Էմմա  Չոբանյան