Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմաններն ու ժողովրդագրությունը տարածաշրջանում։ «Իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի …

