Ֆոն դեր Լեյենը դիտարկում է ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում առաջին իսկ փորձից վերընտրվելու հնարավորությունը․ FT

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դիտարկում է երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը, բայց բացառապես այն պայմանով, որ իր թեկնածությունը պաշտպանվի առաջին իսկ փորձից։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ իր աղբյուրներին հղումով։

Ֆոն դեր Լեյենը մտադիր է մնալ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում՝ հույսը դնելով Եվրախորհրդարանի աջակցության վրա։ Նա ցանկանում է խուսափել քաղաքական քաոսից, որը կարող է առաջանալ վերընտրվելու դեպքում: Որոշումը թելադրված է նրա՝ բարեփոխումների իրականացումը շարունակելու ցանկությամբ, որոնք կարևոր են ԵՄ-ի համար և արձագանքում են այն մարտահրավերներին, որոնց այժմ բախվում է Եվրոպան։

Ըստ հրապարակման՝ նրա ռազմավարությունը ներառում է ձեռքբերումների վրա կենտրոնացումը և առաջատար քաղաքական ուժերի հետ համագործակցությունը՝ ԵՄ-ում կայունություն ապահովելու համար։

Ներկայում ֆոն դեր Լեյենը ԵՀ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, և նրա վերընտրվելու հավանականությունը բավականին բարձր է համարվում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Սակայն նրա թեկնածությունը, ըստ տեղեկությունների, չի պաշտպանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Փետրվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը որոշել է պայքարել ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի երկրորդ ժամկետի համար։