ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 17-18-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի)` առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Գործուղման մասին որոշումը հուլիսի 16-ին կայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով փոխարինում է արձակուրդ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։