Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Լուրեր
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել կայծակնային շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Փիլիպոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային տեղը։ Սահակյանն այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ:
Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը։

