Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Սինոպում նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում ՌԴ-ն առաջատարն է

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան ավելի հարմար թեկնածու է՝ օգնելու Թուրքիային Սինոպում ատոմակայան կառուցելու հարցում, քան մյուս երկրների ընկերությունները: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

««Ռոսատոմ»-ն ընկերություն է, որն արդեն ներդրումներ է կատարել Թուրքիայում և փորձ է ձեռք բերել։ Սա է հիմնական պատճառը, որ նա շահագրգռված է նոր ատոմակայանի կառուցմամբ։ Այս առումով ես և շատ ուրիշներ կարծում ենք, որ «Ռոսատոմ»-ն ավելի լավն է, քան մյուսները։ Առաջիկա 2-3 տարում Սինոպում կավարտվեն լիցենզավորման աշխատանքները։ Այս թիմը կբարձրանա «Աքքույու»-ից: Այնպես որ՝ դա է հիմնական պատճառը, որ նրանք պատրաստակամություն են հայտնում կատարել այս աշխատանքը, և այս առումով նրանք առաջ են շատ ուրիշներից»,- ասել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ Թրակիայում էլ ատոմակայանի կառուցման հարցով Չինաստանի հետ են բանակցում։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը զեղչեր է տրամադրել Թուրքիային գազի գնման հետ կապված, թուրք նախարարն  ասել է. ««Գազպրոմ»-ի հետ մենք աշխատում ենք շուրջ 40 տարի։ Իհարկե, մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Նախորդ տարի մենք ստացել ենք որոշակի հատուկ գներ ամռան և ձմռան ամիսներին՝ անկախ գնային բանաձևից։ Կախված շուկայական պայմաններից, սպառման և ներմուծման ծավալներից՝ երբեմն վաճառողը, երբեմն էլ՝ գնորդը, կարող են տարբեր առաջարկություններ անել»։