Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դժվար թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին։ Հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկար տարիներ ուս ուսի տված արդյունավետ կատարել են ռուս և հայ սահմանապահները»,- հայտարարել …

