Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կարևոր խորհրդակցությունները

Լուրեր

27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
Բոլորը

Չինաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել խորհրդատվությունները ԱՄՆ-ի հետ՝ կապված սպառազինությունների վերահսկման և չտարածման հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, փոխանցում է Korrespondent-ը։

«Չինական կողմը որոշել է հետաձգել ԱՄՆ-ի հետ բանակցությունները սպառազինությունների վերահսկման և չտարածման վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի շուրջ: Պատասխանատվությունն ամբողջությամբ Միացյալ Նահանգների վրա է»,- ասել է նա:

Ըստ Լին Ցզյանի՝ պատճառը Թայվանին ամերիկյան զենքի շարունակական վաճառքն է՝ չնայած Չինաստանի բուռն բողոքներին և չինական կողմից բոլոր մակարդակներում կրկնվող հայտարարություններին, որ նման գործողություններն անընդունելի են Պեկինի համար։

«Չինաստանը պատրաստ է պահպանել կապերը Միացյալ Նահանգների հետ զենքերի միջազգային վերահսկման հարցում՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան, սակայն Միացյալ Նահանգները պետք է հարգի Չինաստանի հիմնական շահերը և անհրաժեշտ պայմաններ ստեղծի երկխոսության և պայմանների փոխադարձ փոխանակման համար»,- հավելել է դիվանագետը։