Թուրքիան արձագանքել է Կիպրոսի վերաբերյալ Հունաստանի ՊՆ ղեկավարի հայտարարություններին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Թուրքիան արձագանքել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի՝ երկուշաբթի Կիպրոս կատարած այցի ժամանակ 1974 թվականի հեղաշրջման 50-ամյակին նվիրված հայտարարություններին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի ՊՆ-ն խստորեն դատապարտել է Դենդիասի հայտարարությունը կիպրոսցի թուրքերի և թուրքական բանակի մասին։ Նախարարությունը Դենդիասի հայտարարությունն անվանել է «ցածր, ստերով ու զրպարտություններով լի՝ ուղղված կիպրոսցի թուրքերի և թուրքական բանակի դեմ»։

Նշվում է, թե որ «թուրքական բանակը քայլեր է ձեռնարկել՝ համաձայն Թուրքիայի երաշխիքային իրավունքի, որը բխում է միջազգային համաձայնագրերից և 1963-1974 թվականներին կիպրոսցի թուրքերին փրկել է ցեղասպանության փորձից», որոնք, իբր, ենթարկվել են հունական կողմից ամեն տեսակի ճնշումների 1963-1974 թվականներին։

«Թուրք զինվորականների խիզախության և ներկայության շնորհիվ 1974 թվականից Կիպրոսում արյունահեղություն չի եղել, հունական խունտայի ճնշումը դադարեցվել է, Հունաստանում ռազմական ռեժիմը փլուզվել է և վերադարձը ժողովրդավարությանը հնարավոր է դարձել։ Թուրք զինվորականները վաղն էլ կշարունակեն մնալ Կիպրոսի խաղաղության և հանգստության երաշխավորը, ինչպես երեկ և այսօր։ Կոչ ենք անում Հունաստանի պաշտպանության նախարարին՝ դադարեցնել երկու երկրների ղեկավարների կողմից առաջ քաշված ընդհանուր դիրքորոշումը խաթարելու փորձերը, որն ուղղված է Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների կառուցողական զարգացմանը։ Պարոն Դենդիասի՝ թուրք և հույն ժողովուրդների միջև տարաձայնություններ սերմանելով քաղաքական կարիերա անելու փորձերն արդյունք չեն տա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նիկոսիայում իր կիպրացի գործընկեր Վասիլիս Պալմասի հետ հանդիպումից հետո Դենդիասն ասել էր, որ 1974 թվականի հեղաշրջումը «բացել է թաքնված հարձակվողի համար հետևի դուռը»: Նա նաև կոչ էր արել «արդար և կենսունակ լուծում» տալ Կիպրոսի խնդրին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, որոնք կոչ են անում ստեղծել երկհամայնքային դաշնություն:

«Անընդունելի է, որ եվրոպական մայրաքաղաքը, ԵՄ անդամ երկրի մայրաքաղաքը, ՄԱԿ-ի անդամ պետությունը պետք է կիսվի կես դարով, ունենա կանաչ կամ այլ գունավոր գծեր։ Իհարկե, անընդունելի է, որ վերջին 50 տարիների ընթացքում խախտվել է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- հայտարարել է Նիկոս Դենդիասը։

Էմմա Չոբանյան