Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Հասարակություն
07.11.2026 | 12:54
Լուրեր
Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը: Այս մասին հայտնում է Oragir.News-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո, ըստ Oragir.News-ի՝ «Lexus»-ի 3 ուղևորները ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:
Նշվում է, որ Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ, այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:
Factor.am-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը: Ըստ ՆԳՆ-ի՝ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործության կասկածանքով 3 անձի են ձերբակալել:
Անի Թամրազյան

