Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ հյուսիսկորեացի զինվորները կարճ ժամանակով հատել են կորեական երկու պետությունների սահմանը։ Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ԶՈւ միացյալ շտաբին: Նշվում է, որ հյուսիսկորեացի զինվորականների խումբը հունիսի 9-ին տեղական ժամանակով 12.30-ի սահմաններում հատել է երկու Կորեաների սահմանի սահմանազատման գիծը կենտրոնական …

