Վաշինգտոնում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս …

