Բաքուն հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Բրիտանիայում Ալիևի հետ հանդիպումից

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը հրաժարվել է  Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նման հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիան, որը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, առաջարկվել է հանդիպում՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նման Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ձևաչափով։ Այսպես, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպման սկզբում մասնակցել է, որից հետո հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ ձևաչափով։ Նույն ձևաչափն առաջարկել է Մեծ Բրիտանիան, սակայն հայկական կողմը մերժել է։ Այս հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի մերժումը մենք դիտարկում ենք որպես երկխոսությունից դուրս գալու և խաղաղության օրակարգի խթանման մտադրության դրսևորում։ Մինչ Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, միանգամայն անհասկանալի է, թե ինչու է նա հրաժարվում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ծառայող հանդիպումից: Միջազգային հանրությունը պետք է գնահատական տա»,- հայտարարել է Հաջիևը։

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել Հաջիևի այս հայտարարությունը։

Նշենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, և որ Բաքվի կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում՝ դրան հնարավոր  կլինի հասնել մեկ ամսվա ընթացքում։ Պաշտոնական Բաքուն Երևանի այս հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել։

Բացի այդ, Ադրբեջանը նախագահի, ԱԳ նախարարի ու այլ մակարդակներով շարունակում է խաղաղության պայմանագրի համար անհիմն պահանջներ առաջ քաշել։