Սաբոտաժից 3 տարի անց՝ կրկին «Ժոնգ Թոնգ», բայց «MAN»-ի տեսքով․ 6 միլիարդ դրամ՝ 171 ավտոբուսի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 17:18
Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
20.04.2026 | 17:07
Ավետիք Չալաբյանը՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նվիրատու
20.04.2026 | 16:55
Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ՝ առանց նշելու դրանց մակնիշը։ Ընդդիմախոսները կարծում են, որ Ավինյանը մանիպուլացրել է հանրությանը և դիտավորյալ չի նշել, որ դրանք չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի են, քանի որ առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում կանաչի ու սպիտակի համադրությամբ գերմանական «MAN»-երից։

«Տիգրան Ավինյանը եկել է այն մտքին, որ Հայկ Մարությանը ճիշտ էր, իսկ ինքը՝ սխալ, քանի որ հիմա այդ ավտոբուսներից 171 հատ բերում է, ուղղակի քաղաքացիներին հիմարի տեղ դնելով գույնը ներկել է «MAN»-երի գույնի, որպեսզի մարդիկ կարծեն, թե դրանք գերմանական ավտոբուսներ են»,- ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը պնդում է՝ գույնի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կանաչի ու սպիտակի համադրությունն ավելի է սիրվել քաղաքացիների կողմից։

Կապույտի ու սպիտակի համադրությամբ չինական 8․5 մետրանոց «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների առաջին խմբաքանակը ձեռք է բերվել 2021 թվականին համայնքային բյուջեով՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում։ Գրիգոր Երիցյանը, որը 2021-ին ևս ավագանու անդամ էր, հիշում է՝ այդ հարցով հրավիրված արտահերթ նիստին այն ժամանակվա «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասը ներկա չէր, այդուհանդերձ, 32 կողմ ձայնով չինական 161 ավտոբուսների գնման նախագիծն ընդունվեց։ Երիցյանն ասում է՝ ՔՊ վերնախավն էր Երևանի ավագանիում սաբոտաժ կազմակերպել՝ Մարությանի վարկանիշը գցելու համար։

Ավագանու անդամ Լուսինե Գևորգյանն ընդգծում է՝ չինական 8․5 մետրանոց «Ժոնգ Թոնգ» գին/որակ հարաբերակցության մեջ լավագույն տարբերակն են, իսկ գնման հաշվարկները կատարել է «Դաբլյու Ուայ Ջի» ընկերությունը։ Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները 3 տարի առաջ սաբոտաժի ենթարկեցին նույն ավտոբուսների գնման գործընթացը։ Գևորգյանի խոսքով՝ պատճառը ՔՊ կուսակցության ու Մարությանի լարված հարաբերություններն էին։

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ ընտրությունը կանգ է առել «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վրա, քանի որ դրանք էժան են՝ մեկ միավորը շուրջ 37 միլիոն դրամ։ Քաղաքապետարանն այս անգամ, ինչպես նախորդ դեպքերում, 171 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսները ձեռք է բերել «Zhong Tong Bus Holding CO» ընկերությունից՝ վճարելով 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Factor TV-ն ամիսներ առաջ հետաքննությամբ պարզել էր, որ «Promotion» ընկերությունը, որի խորհրդատվությամբ Երևանի քաղաքապետարանը «Zhong Tong Bus Holding CO» ընկերությունից 2022-ին ձեռք էր բերել «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսները, ղեկավարում է ավտոբուսները վաճառող ընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ Հայկ Հովհաննիսյանի մայրը։ Հովհաննիսյանի կինն էլ այդ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում եղել է գնումների բաժնի պետի պաշտոնակատարը։

Ավտոբուսների շահագործման ժամկետը, ըստ օրենսդրության, տասը տարի է։ Վազգեն Հարությունյանը նշում է, որ ներկրվող «Ժոնգ Թոնգ»-երը կփոխարինեն «HIGER» մակնիշի ավտոբուսներին, որոնց շահագործման ժամկետն արդեն անցել է։ Ըստ պայմանագրի՝ «Ժոնգ Թոնգ»-երի երաշխիքային ժամկետը 730 օր է։

171 ավտոբոսւների մատակարարման վերջնաժամկետը մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ն է։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում կա 717 ավտոբուս, որից 391-ը «Ժոնգ Թոնգ» մակնիշի են․ հունիսի 17-ի դրությամբ՝ դրանցից 70-ը անսարք ու վթարված լինելու պատճառով չեն շահագործվում․ այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին քաղաքապետարանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան