Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թե ինչու է Գրիգորյանը ազատման դիմում գրել, հայտնի չէ, քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ ասաց՝ չգիտի՝ արդյո՞ք այլ ավելի բարձր պաշտոնի կնշանակվի Գրիգորյանը, թե ոչ։ Մասնագիտությամբ ազգագրագետ …