Այս տարեսկզբին Թուրքիան ռազմավարական քայլ է կատարել՝ միանալու ԲՐԻԿՍ տնտեսական դաշինքին։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են հարցին տեղյակ թուրք երեք պաշտոնյաները, գրում է թուրք իշխանամերձ լրագրող Ռագըփ Սոյլուն։ ԲՐԻԿՍ-ը, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, որոշ մեկնաբանների կարծիքով, առաջիկա տասնամյակների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգերիշխի համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հաճախ …

