Բաքվում «Ֆրանսիայի տարածքների ազատագրման միջազգային ճակատ» է ստեղծվել

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ստորագրվել է Ֆրանսիայի տարածքների միջազգային ազատագրական ճակատ ստեղծելու մասին հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում հուլիսի 17-ից անցկացվող Ֆրանսիայից անկախություն պահանջող տարածքային միավորների ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդների համագումարի արդյունքներով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համագումարի մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անտիլյան կղզիների խմբից։ Հավաքը կազմակերպվել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության կողմից՝ Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։

Երկու օր տևած փակ քննարկումների արդյունքում ֆրանսիական տարածքների անկախության համար պայքարող քաղաքական կուսակցությունների ու շարժումների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել միասնական հարթակ՝ «Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատը»։

Հռչակագրում հատուկ ընդգծվել է «ապագաղութացման գործընթացում Ադրբեջանի կարևոր դերը, ինչպես նաև նրա աջակցությունն ու հավատարմությունը Բաքվի նախաձեռնող խմբին գաղութային տարածքների ազատության համար մղվող պայքարում»։ Փաստաթուղթը դատապարտում է «ֆրանսիական գաղութատիրության ռասիստական ​​և ռեպրեսիվ քաղաքականությունը, մասնավորապես Նոր Կալեդոնիայում և այլ գաղութատիրական տարածքներում Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացված հանցագործությունները»։

Նշվում է, թե համագումարի մասնակիցները որոշել են առավել սերտորեն համակարգել իրենց գործունեությունը անկախության համար պայքարում, ինչպես նաև անկախության հասնել՝ «հաղթելով ֆրանսիական գաղութատիրությանը»։

Հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Այն կազմակերպել է մինչև 15 միջազգային համաժողով։ Դրանցից չորսը կազմակերպվել են ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, մեկը՝ Ստամբուլում, մնացածը՝ Բաքվում։ Ադրբեջանը ֆինանսավորում է  Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ Բաքվին մեղադրել էր վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Էմմա Չոբանյան