Երևանը մայիսի 14-ից 16-ը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը …

