Էրդողանն ու նրա դաշնակից Բահչելին Թուրքիայի ամենաքիչ հավանության արժանացած քաղաքական գործիչներն են․ հարցում

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ազգայնական դաշնակից Դևլեթ Բահչելին ներկայում երկրի ամենաքիչ հավանությունն ունեցող քաղաքական գործիչներից են: Այս մասին են վկայում Yöneylem ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բահչելին հավանության ամենացածր մակարդակով զգալիորեն առաջ է մյուսներից՝ 61,5 տոկոս, նրան հաջորդում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 46,6 տոկոսով։

Այս արդյունքները երկրում սոցիալական և տնտեսական ճգնաժամի արտացոլումն են, որը նաև համարվում է մարտին կայացած տեղական ընտրություններում Էրդողանի ԱԶԿ-ի պարտության հիմնական պատճառը։

Բահչելին, որը Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդն է 1997 թվականից, Թուրքիայի քաղաքականության առանցքային դեմքից է՝ չնայած 1999-2002 թվականներին փոխվարչապետի պաշտոնում պաշտոնավարումից բացի՝ որևէ այլ պետական պաշտոն չի զբաղեցրել: Նա Էրդողանի կատաղի հակառակորդն էր մինչև 2015 թվականը, երբ աստիճանաբար սկսեց միավորվել իշխող կուսակցության հետ։ 2017 թվականին Բահչելին առանցքային դեր է խաղացել նախագահական համակարգին անցնելու առաջարկի գործում։ Սրա համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները մշակվել են ինչպես ԱԶԿ-ի, այնպես էլ MHP-ի անդամների կողմից: Դրանից հետո MHP-ն նախագահական ընտրություններում մշտապես աջակցել է Էրդողանին։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը գլխավոր ընդդիմադիր CHP-ի՝Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է, հավանության չարժանացած գործիչների թվում երրորդ տեղում է՝ 41,2 տոկոսով։ Այս բացահայտումը ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ Իմամօղլուն վերընտրվել է մարտին և դիտարկվում է որպես նախագահի ապագա թեկնածու։

Հարցումը, որին մասնակցել է 2400 քաղաքացի հունիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ցույց է տալիս, որ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը նույնպես CHP-ի անդամ է, ունի հավանության ամենաբարձր վարկանիշը՝ 52,2 տոկոս, իսկ Իմամօղլուն երկրորդն է՝ 46 տոկոսով ցուցանիշով։ CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը երրորդն է։

Հարցումը ցույց է տվել, որ որոշ քաղաքական գործիչներ ճանաչելի չեն, հարցվածների 20,6 տոկոսը ծանոթ չէ ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, իսկ 14,6 տոկոսը չի ճանաչել արտգործնախարար Հաքան Ֆիդանին:

Էմմա Չոբանյան