ԲԱՆԱՎԵՃ․ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլ նախկիններ ճաղերի հետևում չհայտնվեցին․ ձախողո՞ւմ, թե՞ դատական արդար վճիռներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի դատարանները վերջերս կայացրեցին վճիռներ հանրային մեծ հնչեղություն և քաղաքական նշանակություն ունեցող գործերով, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի հեղափոխության ժամանակ առաջացրած սպասումների, որ նախկին իշխանությունների առանցքային դեմքերը պատասխանատվության են ենթարկվելու, դա տեղի չի ունեցել։ Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը, ինչպես նաև բազմաթիվ այլ անձինք Փաշինյանի օրոք չպատժվեցին։

Մինչդեռ ինքը՝ վարչապետը վստահեցնում էր հեղափոխական ամբիոններից, որ ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու։ Ավելին՝ 2021-ի ընտրություններում ՔՊ-ն հաղթեց մուրճ և պողպատե մանդատ օդում թափահարեց։

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված հոդվածներից մեկով մեղավոր ճանաչվեց, բայց համաներման ենթարկվեց։ Լևոն Երանոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և համաներմամբ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Սերժ Սարգսյանն արդարացվեց 500 մլն դրամի յուրացման գործով։ Վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվեց 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։

ԲԴԽ-ն էլ դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Ըստ որոշման՝ դատավոր Դանիբեկյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով Քոչարյանին առնչվող քրգործերն արդյունավետ չեն քննվել և Քոչարյանն ազատվել է պատասխանատվությունից։

ԲԴԽ նախագահը Հանրայինի եթերում ասում էր, թե Դանիբեկյանը հեղինակազրկել է դատական իշխանությանը՝ չի կանխել դատական նիստերի ձգձգմանը։

Գործ ունենք արդար դատական ակտերի՞, թե՞ իշխանության կողմից քաղաքական խոստումների չկատարման հետ՝ չպատժելով բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին։ Այս թեմայով հրավիրված քննարկմանը մասնակցում են Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան, Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, Արամ Օրբելյանը՝ փաստաբան, Հասմիկ Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Մանրամասները՝ տեսանյութում։