Զախարովան Արևմուտքին մեղադրել է Կիևի հետ Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ մահափորձ էր նախապատրաստում Վլադիմիր Պուտինի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի վերջին հայտարարությունը, որում նա ասում էր, որ Ուկրաինայի անվտանգության խորհուրդը նախկինում փորձել է վերացնել Պուտինին։

«Կասկած չկա, որ նման հանցագործությունները ծրագրվել և ֆինանսավորվել են Կիևի ռեժիմի անգլո-սաքսոնական տերերի անմիջական մասնակցությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հուլիսի 13-ին New Voice-ը հարցազրույց է հրապարակել Բուդանովի հետ, որտեղ նա ասել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները բազմիցս փորձել են մահափորձեր կազմակերպել Վլադիմիր Պուտինի դեմ, սակայն դրանք անհաջող են եղել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ուկրաինական Հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի հայտարարությունը, նշել էր, որ պետության ղեկավարի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, քանի որ Կիևից եկող սպառնալիքն ակնհայտ է։ Նախկինում ոչ ոք պաշտոնապես չէր հայտարարել Պուտինի դեմ մահափորձի մասին։