Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում չկա, Factor.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ «Այս պահին գրասենյակը նման դիմում չունի»,- ասաց նա։ Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկություններով, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Հետաքրքվեցինք, եթե Առուշ Առուշանյանը որոշի դիմել …

