Ամռան ամիսներին ևս 100 հազար միավոր զինամթերք կուղարկվի Ուկրաինա, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ «Հուլիս և օգոստոս ամիսներին մենք կուղարկենք ևս 100.000 զինամթերք։ Այժմ մենք փող ենք փնտրում նոր զինամթերք ձեռք բերելու համար, որպեսզի նախաձեռնությունը շարունակվի 2025 թվականին»,- Լիպավսկու խոսքերն է մեջբերում «Չեխական լուրերը»։ Մինչև տարեվերջ, նրա խոսքով, նախատեսվում է Ուկրաինա մատակարարել 500 հազար …

