Եթե Թրամփն ընտրվի, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, կփոխվի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ․ Իրակլի Կոբախիձե

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Եթե Դոնալդ Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի և համապատասխանաբար, մեր տարածաշրջանն արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը կոնկրետ Վրաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է, որ ամերիկացի ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ով է լինելու ԱՄՆ նախագահը։

«Նախ, մենք, իհարկե, չենք կարող միջամտել որևէ մեկի ընտրություններին. Ավելին, մենք չենք կարող միջամտել այնպիսի մեծ երկրի նախագահական ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է, դա մեր գործը չէ։ Միակ բանը, որը կարելի է ասել, որ եթե ընտրություններում հաղթի Թրամփը, պատերազմ Ուկրաինայում ավելի շուտ կավարտվի և համապատասխան, մեր տարաշրջանտ արագ կհանդարտվի, որը կփոխի կոնկրետ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը»,-ասել է  Կոբախիձեն՝ նշելով, որ եթե տարածաշրջանում լինի խաղաղություն, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։

«Սա միակ բանն է, որ կարելի է ասել այս առումով։ Մնացածը Ամերիկայի ժողովրդի ընտրությունն է։ Ամերիկայի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու Միացյալ Նահանգների նախագահը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը։