Հնդկաստանը, որպես միջազգային դերակատար, չի կարող Հայաստանին զենքի վաճառքը դիտարկել միայն որպես կոմերցիոն խնդիր։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Բաքուն տեղյակ է Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի մատակարարման համաձայնագրերի ստորագրման մասին. «Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, լավ հարաբերություններ ենք պահպանում Հնդկաստանի գործընկերների հետ»։ …