Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «հերթական սխալն» է անվանել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու՝ Փարիզի որոշումը։ «Երեկ Փարիզում Ադրբեջանի դեսպանին անհիմն հրավիրել են Ֆրանսիայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի, որոնք պետք է լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք Փարիզի այս …