ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը եւ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների …

