ՌԴ իշխանությունները պատրաստվում են չեղարկել առաջիկա նախագահական ընտրությունների քվեարկությունը «ոչ բարեկամական» երկրներում տեղակայված ռուսական հյուպատոսարաններում, «Վեդոմոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Նա պարզաբանել է, որ խոսքը, հնարավոր է, ոչ բոլոր երկրների մասին է, որոնք ընդգրկված են 49 պետությունների համապատասխան կառավարական ցուցակում, այլ դրանց մի զգալի մասի։ Սակայն վերջնական որոշում դեռ չկա, իշխանությունները շարունակում են խորհրդակցությունները, …