Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով), տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։ …

