Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա. տեղեկանում ենք France24-ից։ Աշխատանքի և զբաղվածության նախարար է նշանակվել Աստրիդ Փանոսյան-Բուվեն, իսկ Քաղաքացիական ծառայության, հանրային գործողությունների պարզեցման և վերափոխման հարցերով նախարար՝ Գիյոմ Գասպարյանը։

