Նիդերլանդների ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Եղեգնաձորում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գրասենյակ։ «Ուրախ էինք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդերլանդների ոստիկանության ներկայացուցիչներին: Լավ քննարկումներ EUMA-ի մանդատի և տեղում գործունեության վերաբերյալ: Շնորհակալ ենք Նիդերլանդներին՝ առաքելությանը շարունակվող աջակցության համար»,- ասվում է առաքելության X-ի գրառման մեջ։

