Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարծում, որ Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին նա ասել է Վարշավայում Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցում, գրում է «Европейская правда»-ն։ Զելենսկին նշել է, որ չի իմացել Վիկտոր Օրբանի՝ Կիև կատարած այցից անմիջապես հետո Մոսկվա այցելելու պլանների մասին։ …

