TikTok-ը Հ1-ը դասակարգում է որպես պետական վերահսկողության տակ գտնվող մեդիա, ինչպես ռուսական ԶԼՄ-ների դեպքում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

TikTok սոցալական ցանցը հատուկ ընդգծմամբ տեղեկացնում է, որ Հայաստանի «Առաջին ալիքը» պետական վերահսկողության տակ գտնվող մեդիա է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Առաջին ալիք»-ի տիկտոկյան էջից։

Սոցիալական հարթակները, մասնավորապես, Facebook-ը, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում լսարանին որոշեցին տեղեկացնել, որ ռուսական լրատվամիջոցները վերահսկվում են ՌԴ իշխանության կողմից։ Նպատակը օգտատերերին քարոզչությունից զերծ պահելն է։

Հայաստանի դեպքում այս ընդգծման վերաբերյալ TikTok-ի կողմից պարզաբանումներ չկան։ Միաժամանակ Factor․am-ը ուսումնասիրել է Հանրային հեռուստաալիքների էջերը Facebook-ում, որտեղ, ի տարբերություն TikTok-ի, վերոնշյալ ընդգծումը չկա։ Այս նշումը TikTok-ում հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն ու ՌԴ-ն համարվում են դաշնակիցներ։

Factor.am-ը ուսումնասիրել է նաև Բելառուսի և Ղազախստանի պետական հիմնական հեռուստաալիքների էջերը, որտեղ ևս նշված է կառավարության կողմից վերահսկվելու փաստը։ Նշենք, որ այս երկրները, ինչպես նաև ՀՀ-ն, ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի կազմում են։ Իսկ ահա, օրինակ, Վրաստանի «Առաջին ալիքի» տիկտոկյան էջում նման նշում չկա։

Factor.am-ը համացանցում առկա տեղեկատվության հիման վրա զուգահեռներ է տարել Հայաստանի և Վրաստանի առաջին ալիքների կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների միջև։ Այս երկու ընկերությունները կառավարվում են նույն մեթոդներով՝ խորհուրդների կողմից և կառավարության ֆինանսավորմամբ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանի դեպքում նշվում, իսկ Վրաստանի դեպքում չի նշվում։ Հայաստանի պարագայում պատճառը, հավանաբար, ՌԴ-ի հետ ունեցած կապերն են։

Factor.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Հանրային հեռուստաընկերությունից։ «Առաջին ալիք»-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն առանց հարցը լսելու առաջարկեց մեկնաբանություն ստանալ ընկերության մամուլի հետ կապերի բաժնից, որտեղից էլ առայժմ պարզաբանում չենք ստացել։

Նարեկ Կիրակոսյան