Ովքեր պարգևատրվեցին Անկախության տոնի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Այս մասին տեղեկանում ենք President.am-ից։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի Միքայելյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Սոսի Գրիգորյանին և Եղիազար Վլադիմիրի Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Գևորգի Անանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Մշակույթի զարգացման գործում ունեցած երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է թատերական ռեժիսոր Ռուբեն Արտուշի Բաբայանը։ 

Դերասան և դրամատուրգ Էլֆիկ Նշանի Զոհրաբյանը արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Պետական պահպանության ծառայության մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով՝

  • Դավիթ Վաչիկի Աբազյան (Պետական պահպանության ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ),
  • Արման Սուրենի Համբարձումյան (Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, ավագ լեյտենանտ),
  • Կարո Քերոբի Հայրապետյան (Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, ավագ լեյտենանտ)։

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են՝

  • Էդգար Արսենի Արսենյանը՝  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ
  • Սամվել Ծերունի Հակոբյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

Ճանապարհաշինության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների  և երկարամյա արդյունավետ գործունեության համար Էդուարդ Կոլոմբոսի Բեզոյանը (Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Գարիկ Արտուշի Հակոբյանը («Ոսմար» ընկերության տնօրեն), պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով՝

  • Տիգրան Վոլոդյայի Սարգսյան (Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (N զորամաս) հրամանատար, գնդապետ),
  • Սամվել Սմբատի Սեդրակյան (Ոստիկանության զորքերի N զորամասի հատուկ պարետատան 1-ին դասակի հրամանատարի տեղակալ-1-ին ջոկի հրամանատար, ավագ ենթասպա

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Խաչատուրի Պետրոսյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության մայոր Եփրեմ Ռուբիկի Գալստյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Լևոն Սամվելի Ղազարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արմեն Ռաֆիկի Տերտերյանը, Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ սերժանտ Լուսինե Հովհաննեսի Պետրոսյանը։

Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Արմեն Սերգեի Բարսեղյանը։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողները պարգևատրվել են Արիության մեդալով՝

  • Դավիթ Հրաչիկի Սարգսյան՝ թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
  • Նիկոլայ Գուրգենի Հայրապետյան՝ թիվ N զորամասի վաշտի ավագ, ենթասպա

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ 

  • Գեղամ Մերուժանի Փաշիկյանը՝ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության գնդապետ
  • Լևոն Միշայի Դավիդյանը՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
  • Սարգիս Աշոտի Սմբատյանը՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
  • Արմեն Ռազմիկի Բալասյանը՝ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
  • Սեդրակ Մուրադի Մարտիրոսյանը՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
  • Կարեն Վարուժանի Ներսիսյանը՝ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր Արման Հրաչիկի Սարգսյանը։

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝

  • Մհեր Հովիկի Մեսրոպյանը՝ թիվ N զորամասի հրամա-նատարի տեղակալ, փոխգնդապետ
  • Արտյոմ Արկադիի Կարապետյանը՝ թիվ N զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ
  • Մխիթար Վարդգեսի Սարգսյանը՝ թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ
  • Եղիշե Մարգարի Հարեյանը՝ թիվ N զորամասի գումար-տակի հրամանատար, փոխգնդապետ
  • Հովհաննես Ռոբերտի Մելքոնյանը՝ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ
  • Արթուր Համազասպի Մուրադյանը՝ թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
  • Սամվել Ալեքսանի Սարգսյանը՝ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ
  • Արշակ Ռաֆիկի Իսրայելյանը՝ թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
  • Սամսոն Հրանտի Բազիկյանը՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր
  • Դավիթ Սերգեյի Հովհաննիսյանը՝ թիվ N զորամասի ծառայության ավագ սպա, մայոր
  • Ավագ Մացակի Վարդանյանը՝ թիվ N զորամասի հրամա-նատարի տեղակալ, մայոր
  • Սևակ Հայկազի Աղեկյանը՝ թիվ N զորամասի դիվիզիո-նի հրամանատարի տեղակալ, մայոր
  • Աղվան Լևոնի Գրիգորյանը՝ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մայոր
  • Վիկտոր Հրայրի Դուրգարյանը՝ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մայոր
  • Ֆիդայի Սանասարի Հովհաննիսյանը՝ թիվ N զորամասի ծառայությունների պետ, մայոր
  • Ալեքսանդր Աշոտի Յուզբաշյանը՝ թիվ N զորամասի դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր
  • Գարիկ Էդիկի Սաֆարյանը՝ թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր
  • Գոռ Գառնիկի Ղարիբյանը՝ թիվ N զորամասի էսկադրիլիայի ղեկապետ, մայոր
  • Տիգրան Սուրենի Մնացականյանը՝ թիվ N զորամասի սպա, մայոր
  • Վահագն Սահակի Եգանյանը՝ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
  • Անդրանիկ Վանյայի Նիկողոսյանը՝ պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան
  • Արթուր Նվերի Մինասյանը՝ թիվ N զորամասի խմբի պետ, կապիտան
  • Արտակ Շավարշի Ջանիբեկյանը՝ թիվ N զորամասի խմբի պետ, ավագ լեյտենանտ
  • Գնել Վաղարշակի Մկրտչյանը՝ թիվ N զորամասի զինծառայող, ավագ ենթասպա
  • Քրիստինա Հակոբի Ներսիսյանը՝ թիվ N զորամասի գումարտակի ավագ բուժքույր, ենթասպա
  • Սերոբ Վարդանի Սերոբյանը՝ թիվ N զորամասի ֆիզիկական պատրաստության հրահանգիչ, ավագ սերժանտ:

Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են «ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Հովհաննեսի Ղարաբաղցյանը, «Աղյուս» ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Հովհաննեսի Վանյանը, «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊԸ տնօրեն Էդգար Արտակի Վարդանյանը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Գառնիկի Հակոբյանը (Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, որն առավել հայտնի է «Պիվի Հակոբ» անունով)։

Հանրային ծառայության ոլորտում երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Ռոբերտի Մարությանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Գրիշայի Վաղարշյանն ու ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Մարտիրոսի Փխրիկյանը ստացել են Մխիթար Գոշի մեդալ։

Պարգևատրման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Արփի Հակոբյան