Անկախության զգացումը ներսի´ց պետք է լինի, որքան տոնի պաթոսը շատ, այնքան էությունը մանր. Զորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Մի´շտ պետք է արժևորենք մեր անկախությունը և ոչ միայն սեպտեմբերի 21-ին: Անկախության զգացումը ներսից պետք է լինի, ուղեկցի մեզ: Մենք պետք է հրաժարվենք ձևականություններից, պաթոսից, որքան պաթոսը շատ, այնքան տոնի էությունը` մանր»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:
Նրա խոսքով` 30 տարի Հայաստանի Հանրապետության բախտը որոշել են Ռուսաստանի դրածոները. «Կրեմլը մեր սուվերենությունը չի ընդունում և մինչև օրս կայսերական ծրագրեր ունի Հայաստանի հետ: Պետք է բացել ու դուրս գալ այդ վանդակից: Կայսրությունը հեշտությամբ չի հրաժարվում իր գաղութներից, բայց մենք պետք է ձգտենք ազատվել դրանից»:
Ցավոք, 1 տարի առաջ սեպտեմբերին ստորագրվեց Արցախը լուծարելու հրամանագիր: Սեպտեմբերի 2-ն էլ Արցախի անկախության օրն էր. «Եթե չկարողանանք իրականացնել մեր հայրենակիցների վերադարձը իրենց պապական հողեր, ծննդվայր, դա կդառնա մոլորակի համար նախադեպ, լիահույս եմ, որ ազատ աշխարհը դա թույլ չի տա, և ուշ թե շուտ այդ հարցը կլուծվի»,-ասում է Զորիկյանը:
Էդուարդ Զորիկյանի հետ զրուցել ենք նաև երգարվեստին վերաբերող թեմաներից: «Ռաբիսը կար նաև խորհրդային տարիներին, ու թեև այն ժամանակ չէին թողնում, որ մտներ եթերներ, այն մնաց, մերոնք կլկլացրել են միշտ: Եթե մենք այսօր չկլկլացնեինք, գուցե հաղթեինք պատերազմում: Մենք նաև մտածում ենք կլկլոցներով: Մենք թշնամու հետ մտածում ենք նույն կլկլոցի միջով»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան